Ուկրաինայի պատերազմի ելքը կորոշվի գարնանը և ամռանը․ Բորել

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության և դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է, որ Կիևին օգնության հատկացումը չի կարող սպասել, քանի որ Ուկրաինայի պատերազմի ելքը կորոշվի այս գարնանը և ամռանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ինչ էլ արվի, պետք է արագ արվի։ Հաջորդ ամիսները վճռորոշ են լինելու։ Շատ վերլուծաբաններ ակնկալում են ռուսական խոշոր հարձակում այս ամռանը, Ուկրաինան չի կարող սպասել ԱՄՆ-ի հաջորդ ընտրությունների արդյունքներին»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Կիևին ամերիկյան ռազմական օգնության շարունակման վերաբերյալ կասկածները։

Բորելը նշել է, որ Եվրոպան նույնպես պետք է արագացնի ռազմական աջակցությունն Ուկրաինային:

«Մենք պետք է արագացնենք։ Մենք պետք է մեծացնենք մեր աջակցությունը՝ ավելին անելու համար, ավելի արագ անելու համար: Ահա թե ինչու մենք մեծացնում ենք մեր արդյունաբերական պաշտպանունակությունը»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։