Ուկրաինան և ՌԴ-ն հայտնել են գիշերային օդային գրոհների մասին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ուկրաինան և Ռուսաստանը մարտի 15-ի գիշերը հայտնել են իրենց տարածքներին նոր ավիահարվածների մասին։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը առավոտյան հաղորդագրության մեջ նշել է, որ ռուսական բանակը 7 Ս-300/Ս-400 կառավարվող զենիթահրթիռներ է արձակել Խարկովի և Դոնեցկի մարզերի ուղությամբ և մեկ X-59 հրթիռ՝ Պոլտավայի շրջանի ուղղությամբ։ Կիրովոգրադի, Նիկոլաևի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկիի, Վիննիցայի և Կիևի մարզերում խոցվել է «Շահեդ-131/136» տիպի 27 գրոհային անօդաչու թռչող սարք, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մայրաքաղաք Կիևում և Կիևի մարզում գիշերը երկու օդային հարձակման ալիք է գրանցվել: Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ Ռուսաստանը փորձել է անօդաչու սարքերով հարձակվել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, քաղաքում պայթյուններ են լսվել, որոնք առաջացել են քաղաքի մատույցներում ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատելու պատճառով։

Ռուսական ավիահարվածների են ենթարկվել նաև Խմելնիցկիի և Վիննիցայի շրջանները։ Խմելնիցկիի շրջանում, ըստ իշխանությունների, ռուսական երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, զոհեր չկան։ Վիննիցայի շրջանում մեկ մարդ մահացել է, ևս չորսը հոսպիտալացվել է։

Ռուսաստանն իր հերթին հայտնել է, որ անցած գիշեր ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր են արձակվել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ, իսկ հարձակումներն իրականացվել են BM-21 Grad բազմակի արձակման հրթիռային համակարգից։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի և Կալուգայի շրջաններում հինգ անօդաչու թռչող սարքեր ու երկու հրթիռներ որսալու և ոչնչացնելու մասին։