Երկրորդ նախագահը՝ քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համարե’ք որ վերադարձել եմ, միանշանակ:

Այս մասին այսօր Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերում ասաց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ի պատասխան հարցին՝ արդյոք վերադարձել է քաղաքականություն:

Խոսելով  քաղաքականություն վերադառնալու իր պատճառների մասին՝ 2-րդ նախագահը նշեց. «Իրական նորություններով հետարքրքվող մարդը կարող է տեսնել, որ այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակում են, ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը նայեք՝ ԱՄՆ-ն դուրս է եկել կնքված պայմանագրերից և խոստանում է նոր պատժամիջոցներ արդեն աշնանը: Թուրքիայի վիճակը՝ Թուրքիան 10 տարի առաջ ուրիշ երկիր էր, որը պարտավոր էր ցույց տալ, առնվազն, որ ժողովրդավար երկիր է, իսկ այսօր նա այդ պարտավորություններից դուրս է, և մենք տեսնում ենք՝ ինչպես է Էրդողանը վարվում Սիրիայի հետ: Տեսնում ենք հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս բոլորը կապեք իրար հետ և տեսեք՝ մենք ինչ ունենք այս իրավիճակում»,-ասաց  Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ այսօրվա Կառավարությունն ադեկվատ ձևով չի գնահատում այն, ինչ կատարվում է իր շուրջ: 

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մեծ մտահոգություն ունի, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի մեր երկրում կատարվող փոփոխություններին:

«Ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, անում են հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ քայլեր: Այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ մեծ է լինում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: