«Մարտի 1»-ի գործով շատ հանգամանքներ դեռևս անհայտ են. Գևորգ Կոստանյան

Լուրեր

12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
Բոլորը

«Մարտի 1»-ի գործը 10 մասի բաժանելը միտված էր դրանց համար ավելի արդյունավետ քննություն ապահովելուն: Այս մասին ասյօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավորր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Մինչև իմ պաշտոնավարումը այդ գործերը ամբողջական մեկ քրեական գործի շրջանակում էին քննվում, իսկ դա, որպես կանոն, առաջացնում է քննության անարդյունավետություն: Հետո իմ հանձնարարությամբ, որպեսզի յուրաքանչյուր մահվան կապակցությամբ ավելի արդյունավետ քննություն իրականացնենք, գործը 10 մասերի առանձնացրեցին՝ յուրաքանչյուրն առանձին գործով: Ինչո՞ւ, որպեսզի դա հնարավորություն տա նաև քննիչին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին ավելի առարկայական պատկերացնել, թե գործը քննության որ փուլում է, ինչ հետևանքներ կան, և յուրաքանչյուր քննիչի որոշում, որը ոչ արդյունավետ են համարում, կարողանան սահմանված կարգով բողոքարկել», – նշեց Կոստանյանը:

Նախկին գլխավոր դատախազը պնդում է՝ «Մարտի 1»-ի գործով արդյունավետ քննության համար ամեն ինչ արել է: Կոստանյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի գործը արհեստական ձգձգվում է:

«Գործի շատ հանգամանքներ դեռևս անհայտ են: Այն հանգամանքը, որ այդ քրգործերը չեն կասեցվում, նշանակում է, այդ քրեական գործերով բազմաթիվ անելիքներ կան: Եթե քրեական գործով մեղադրյալ չի հայտնաբերվել, բայց գործը կարճելու հիքմեր էլ չկան, գործը կասեցվում է: Քննիչն իր պատկերացմամբ բոլոր քննչական գործողությունները կատարում է, բայց արդյունքի չի հասնում, հետևաբար գործը կասեցվում է: Այն հանգամանքը, որ քրգործը քննիչի կողմից կասեցված չէ, նշանակում է, որ քննիչը և դատախազը գտնում են, որ այդ քրեական գործերով դեռևս քննչական գործերի անհրաժեշտություն կա», – ընդգծեց Կոստանյանը:

Նշենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ ընդդիմադիիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ առավ ՙՄարտի 1՚-ի գործով դատախազության իրականացրած քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան