Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելու

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել, որն այսօր քննվեց Բարձրագույն դատական խորհրդի նիստում։

Չնայած դատավոր Միսակյանը դիմում էր գրել և միջնորդել նիստը դռնփակ քննել՝ ԲԴԽ-ն գործն ամբողջ ծավալով դռնփակ քննելու միջնորդությունը մերժեց՝ նշելով որ դրա առանձին հատվածներ դռնփակ կքննվեն։

Ըստ կարգապահական գործի՝ 2021 թվականի մայիսին դատավոր Վահե Միսակյանին է մակագրվել վթարի գործ, որով անցնող մեղադրյալին վերագրվել է ոչ մեծ ծանրության արարք։ Չնայած այն հանգամանքին, որ գործով ընդամենը երկու վկա է ներգրավված եղել, դատավորի վարույթում այն շարունակվել է մինչև 2023-ի հունվար՝ այսինքն՝ 1 տարի, 8 ամիս, իսկ 2023-ի հունվարի 20-ին նշանակված դատական նիստում դատավորը որոշել է գործի վարույթը կարճել, քանի որ անցած է եղել մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։

Այս դատական ակտի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է տուժող կողմի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման փաստը, որից հետո տուժողը դիմել է Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովին՝ վարույթ հարուցելու խնդրանքով և վարույթ է հարուցվել։ Փաստացի, ըստ Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշման՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետի խախտումը հանգեցրել է վաղեմության հիմքով գործի վարույթը կարճվելու հետևանքին։

ԲԴԽ-ում Հանձնաժողովի անունից հանդես էին գալիս Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հովիկ Շահնազարյանն ու Արման Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ ըստ Հանձնաժողովի դիրքորոշման՝ Միսակյանն իրեն վերագրվող արարքը ոչ թե դիտավորությամբ, այլ անփութությամբ է կատարել, որ դատավորն առանձնահատուկ բացասական վերաբերմունք՝ կապված այս գործի հետ, չի ունեցել։

Դատավորը վարույթի շրջանակներում բացատրություն է ներկայացրել հանձնաժողովին, որում նշել է իր ծանրաբեռնվածության մասին։ Բացի այդ՝ դատավորը 2022-ի հոկտեմբերին ընտանիքում կորուստ է ունեցել։

Արման Հովհաննիսյանի խոսքից հետո ԲԴԽ անդամները հանձնաժողովի նեկայացուցիչներին բազմաթիվ հարցեր ուղղեցին, և վերջիններս, ողջունելի չհամարելով ստեղծված իրավիճակն, այնուամենայնիվ դիրքորոշում հայտնեցին, որ դատավորի գերծանրաբեռնվածությունն իր ազդեցությունն է ունեցել ստեղծված իրավիճակի վրա։

Արման Հովհաննիսյանը նշեց, որ ինքը, որպես քրեական գործեր քննող դատավոր, այն կարծիքին է, որ Վահե Միսակյանի կարգավիճակում կարող է հայտնվել իրենցից յուրաքանչյուրը՝ գերծանրաբեռնվածության պատճառով։

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցն առաջարկեց խնդրին նայել արդարադատություն ակնկալող տուժողի աչքերով։

Հովիկ Շահնազարյանը նշեց, որ խնդրին արդարադատություն ակնկալող տուժողի աչքերով նայելը կարևոր դիտանկյուն է, բայց չի կարող անտեսվել նաև այն հանգամանքը, որ գործը, որի վաղեմության ժամկետն անցել է, վերաբերում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելուն։

Երանուհի Թումանյանցը հարց ուղղեց Հանձնաժողովի ներկայացուցիչներին, թե Վահե Միսակյանին վերագրվող արարքն ինչպե՞ս է գնահատվել դատական իշխանության հեղինակազրկման տեսանկյունից։

Արման Հովհաննիսյանը նշեց, որ թեև իրենց գտնում են, որ դատավոր Միսակյանը դիտավորությամբ նիստերը չի ձգձգել՝ այնուամենայնիվ, ցանկացած դեպքում, երբ որևէ գործ վաղեմության հիմքով կարճվում է, կողմերից մեկը դժգոհ է մնում՝ նույնիսկ այն դեպքում, երբ իրենց՝ դատավորները այս որոշումից հետո կողմին փորձում են բացատրել օրենսդրական կարգավորումները։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Արման Հովհաննիսյանին՝ շատ անկեղծ լինելու համար՝ միաժամանակ շեշտելով, որ ԲԴԽ նիստով համակարգային հարցեր են բարձրացվում, բայց և դիտարկեց, որ սա իր նախագահությամբ քննվող առաջին գործն է, երբ, այսպես ասած, մեղադրանքի կողմը, տվյալ դեպքում՝ Էթիկայի հանձնաժողովը ոչ թե մեղադրում, այլ պաշտպանում է մեղադրվողին, տվյալ դեպքում՝ դատավոր Վահե Միսակյանին։

Արման Հովհաննիսյանն էլ նշեց, որ ինքն արդար չէր լինի, եթե դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացնելիս չանդրադառնար գերծանրաբեեռնվածության խնդրին։
Շահնազարյանն էլ դիտարկեց, որ իրենց պետք է ոչ միայն դատավորին մեղադրող, այլև արդարացնող փաստեր վեր հանել։

ԲԴԽ գիտնական անդամ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն իր խոսքում ակնարկեց, որ գուցե դատավորների գերծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ գործերի քննությունը պատշաճ չպլանավորելն է, ապա հարց ուղղեց՝ ինչո՞վ է պայմանավորված համակարգային չպլանավորելը։

Արման Հովհաննիյանը դիտարկեց՝ երբ դատավորի վարույթում, օրինակ 250 գործ կա, որոնցից 80-ով՝ անազատության մեջ գտնվող անձ, պլանավորելը դժվար է։

Նշենք, որ դատավոր Միասյանի անունը 2023-ի նոյեմբերից մինչև 2024-ի մայիսի 29 ԲԴԽ որոշմամբ հանված է գործերի բաշխման ցանկից՝ վարույթում 200-ից ավելի ընթացիկ գործ ունենալու պատճառով։

Վահե Միսակյանը կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս առավելապես կենտրոնացավ գործով նիստերը հետաձգելու պատճառների վրա, ասաց, որ դրանք հետաձգվել են օբյեկտիվ պատճառներով։ Մասնավորապես՝ ընդհանուր առմամբ 8 նիստ է նշանակվել, որոնցից 4-ը հետաձգվել է կողմերի չներկայանալու պատճառով, օրինակ՝ դատախազի՝ արձակուրդում գտնվելու կամ տուժողի դիմումի հիման վրա, 1-ը՝ կայացել է, 1 նիստ հետաձգվել է իր՝ ԱՄՆ-ում որպես դատավոր Բաց աշխարհ ծրագրին մասնակցելու և մեկ նիստ իր՝ արձակուրդում գտնվելու պատճառով, ընդ որում՝ արձակուրդի օրվա մասին նիստը նշանակելիս դեռևս տեղյակ չի եղել։ Մեկ նիստ էլ նշանակվել է 2023-ի հունվարի 20-ին, երբ կայացվել է գործի վարույթը կարճելու որոշումը։

«Որևէ միտում չեմ ունեցել՝ գործը ձգձգելու»,- ԲԴԽ-ին հայտնեց Վահե Միսակյանը՝ միաժամանակ հավելելով, որ իր համար ցանկացած գործի քննություն ավարտելը կարևոր է, քանի որ դա նշանակում է ծանրաբեռնվածության թեթևացում

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը քննարկման առարկա դարձրեց նաև հարցը, թե արդյոք, օրինակ դատախազի կամ փաստաբանի արձակուրդում գտնվելու հանգամանքը պատճառ է՝ նիստերը հետաձգելու համար և հարց բարձրացրեց՝ հնարավոր չէ՞ ավելի խստապահանջ լինել ու պահանջել, որ արձակուրդում գտնվող դատախազի փոխարեն Դատախազության այլ ներկայացուցիչ ներկայանա նիստին կամ փաստաբանական գրասենյակն այլ փաստաբանի ներկայություն ապահովի։

Նշենք, որ նիստի ընթացքում դատավոր Միսակյանին կամ վարույթ հարուցած Հանձնաժողովի ներկայացուցիչներին հարցերին ուղղեցին խորհրդի բոլոր անդամները՝ բացառությամբ Քրիստինե Մկոյանի։ Վերջինս որևէ կերպ մասնակցութուն չունեցավ նիստին։

Գործի քննությունն ավարտվեց, ԲԴԽ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի ապրիլի 4-ին։

Արաքս Մամուլյան