ԱՄՆ-ը նվազեցրել է 2025թ․ Ադրբեջանում նախագծերի ֆինանսավորմանը հատկացվող գումարը

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայացրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնք լրագրողներին է ներկայացրել Պետքարտուղարության պաշտոնյան։

«ԱՄՆ կառավարությունը համագործակցում է Ադրբեջանի հետ մի շարք առանցքային ոլորտներում, որոնք առաջնահերթ են երկու երկրների համար»,- ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակցին ասել է պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերման։

Նա նշել է, որ 2025 ֆինանսական տարվա համար Ադրբեջանին ուղղված դիմումը ներառում է աջակցություն տնտեսական աճին և առևտրի ընդլայնմանը, անգլերեն լեզվի ուսուցման հնարավորություններին, քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին և տարածաշրջանում երկխոսությանն ու վստահությանը խթանելու միջոցառումներին։

Վարչակազմը շուրջ 12,5 մլն դոլարի երկկողմանի օգնություն է խնդրել Ադրբեջանի համար, ինչը 2 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Դա պայմանավորված է նրանով, որ ներառված չեն միջուկային զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և ականազերծման ծրագրերը:

Լրատվամիջոցի հարցին՝ ֆինանսավորման նվազումն արդյո՞ք կապված է 907 փոփոխության հետ, Վերման հստակ պատասխան չի տվել։ Միաժամանակ, նա հաստատել է, որ 907-րդ ուղղման սահմանափակումները մնում են ուժի մեջ։