Շոլցը հերքել է Մակրոնի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կոնֆլիկտ չկա։ Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հայտնել է BR24-ը:

«Ես և Էմանուել Մակրոնը շատ լավ անձնական հարաբերություններ ունենք, ես դրանք նույնիսկ շատ ընկերական կանվանեի»,- ասել է կանցլերը՝ նշելով, որ իրեն «հատկապես» հետաքրքրում է գերմանա-ֆրանսիական բարեկամությունը։

Շոլցը նաև պատմել է, որ մարտի 15-ին Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Բեռլինում կայանալիք Վայմարի եռանկյունու հանդիպումը հիմնականում նվիրված կլինի Ուկրաինային օգնությանը։

«Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինային հնարավորինս մեծ աջակցություն կազմակերպելու համար, կա՞, արդյոք, բավարար զինամթերք, կա՞ բավարար հրետանի, կա՞ ավելի շատ հակաօդային պաշտպանության կարիք»,- ասել է Շոլցը։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Մակրոնն ու Շոլցը, կարծես, իրար հետ լեզու չեն գտնում, ինչը կարող է վնասել Ուկրաինային։