Կառավարությունը 6,9 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման նպատակով

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Որոշմամբ առաջարկվում է 6,874,715,673 դրամ հատկացնել՝ ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) վճարման համար: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 57,2 կմ։

Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ աշխատանքների համար՝ Մ-9-Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ ավտոճանապարհի 19.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Ենոքավան- Կարմիրգյուղ (գյուղատեղի) ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6-ից դեպի Աթան ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգում, Իսահակյան- Գյումրի (Թլիկ, Անիավան, Նորաշեն, Ջրարփի, Աղին, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր) ավտոճանապարհի 29.15 կմ հատվածների հիմնանորոգում, Մ-4-ից դեպի Լեռնային Հայաստան առողջարան տանող ավտոճանապարհի 2.2 կմ հատվածի հիմնանորոգում (Դիլիջան): Գումար կհատկացվի (5%-ի վճարում) ավարտված հետևյալ աշխատանքների համար` դեպի Լորուտ 1.6 կմ հատվածի հիմնանորոգում, Շամբից Նորավան ավտոճանապարհի 8.3 կմ հատվածի անցանելիության ապահովում և ոլորանների պարամետրերի բարելավում, Մ-4-ից դեպի Ակնաղբյուր 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգում /ՀՀ Տավուշի մարզ/, Մ-4-ից դեպի Դիտավան ավտոճանապարհի 3.1 կմ հատվածի հիմնանորոգում: