Բենզինի գները ՌԴ-ում հասել են վերջին ամիսների առավելագույնին՝ նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների ֆոնին

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում АИ-95 բենզինի գինը գերազանցել է տոննայի դիմաց 60 հազար ռուբլին։ Ըստ ՌԲԿ-ի՝ սա առավելագույնն է 2023 թվականի սեպտեմբերի վերջից ի վեր, երբ Ռուսաստանում բենզինի գները սկսեցին նվազել՝ վառելիքի արտահանման ժամանակավոր էմբարգոյի սահմանումից հետո, փոխանցում է Meduza-ն։

2024 թվականի մարտի 1-ից ՌԴ-ում կրկին վառելիքի արտահանման արգելք է սահմանվել, սակայն բենզինը բորսայում շարունակում է թանկանալ։ Ավտոմոբիլային վառելիքի գինը աճում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա ԱԹՍ-ների հարձակումների ֆոնին, որոնց պատճառով նրանք ստիպված են դադարեցնել աշխատանքը։

Վառելիքի շուկայում լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ այժմ բորսայի գների աճը պայմանավորված է միայն նավթավերամշակման գործարանների գործունեության դադարեցման պատճառով առաջարկի և պահանջարկի հավասարակշռության վերաբերյալ մտահոգություններով: Ձեռնարկություններին հասցված վնասի չափը պարզ չէ։

Եթե ​​պարզվի, որ նավթի վերամշակման առաջնային ագրեգատները վնասվել են, ապա ոչ միայն տարբեր մակնիշի բենզինի, այլ նաև դիզվառելիքի արտադրությունը կկրճատվի։

«Շուկայի համար իրավիճակը պոտենցիալ լուրջ է, ուստի գնորդներն իրենց ապահովագրում են՝ ապրանքներ գնելով»,- նշել  է աղբյուրը։

ՌԴ Էներգետիկայի նախարարությունն իր հերթին մարտի 13-ի երեկոյան հայտարարել է, որ շրջաններին վառելիքի մատակարարման իրավիճակը կայուն է գնահատում և վառելիքի մանրածախ գների բարձրացման ռիսկեր չի տեսնում։

«Մանրածախ առևտրի հատվածում գները կայուն են և տարեսկզբից չեն աճում։ Ֆոնդային բորսայում մեծածախ գների ներկա մակարդակը շահութաբերության հարմարավետ մակարդակ է ստեղծում գազալցակայաններում կայուն գների համար՝ անկախ մեծածախ շուկայում կարճաժամկետ տատանումներից»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ մարտի 12-ին անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանում, իսկ հաջորդ օրն անօդաչու սարքերը հարվածել են Ռյազանի և Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարաններին։