«Հակաադրբեջանական զրպարտչական արշավի մաս»․Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհում է Եվրախորհրդարանի բանաձևից

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից «ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «բանաձևը ոչ միայն անհիմն է և կողմնակալ, այլև Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակ է»։

«Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից Եվրախորհրդարանում առաջ մղվող այս բանաձևը, չնայած այն փաստին, որ ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» և, իբր, նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, հակադրբեջանական զրպարտչական արշավի մաս է կազմում, որում բոլոր փաստերը կեղծված են»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն՝ Եվրախորհրդարանը կդառնա ավելի օգտակար հաստատություն, եթե զբաղվի Եվրոպայի վրա ազդող ավելի լուրջ խնդիրներով՝ «ներառյալ ռասայական խտրականությունը, իսլամատյացությունը, այլատյացությունը, ծայրահեղականությունը և միգրանտների նկատմամբ անմարդկային վարքագիծը»։

«Եվս մեկ անգամ Եվրախորհրդարանի անդամների ուշադրությանն ենք հրավիրում, որ հայտարարված արժեքների հետ ոչ մի կապ չունեցող նման բանաձևերն ամբողջովին զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ բանաձևն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով։