Պուտինից ողջույն․ Վիլնյուսում հարձակման ենթարկված Ալեքսեյ Նավալնիի համախոհը՝ իր վրա հարձակման մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նախօրեին Վիլնյուսում հարձակման ենթարկված Լեոնիդ Վոլկովն ասել է, որ մահափորձը «տիպիկ, բնորոշ, ավազակային ողջույն էր Պուտինի կողմից ավազակային Սանկտ Պետերբուրգից»։ Այս մասին Ալեքսեյ Նավալնիի թիմակիցը հայտարարել է իր Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լեոնիդ Վոլկովի պատմությունից պարզ է դառնում, որ հարձակվողը եղել է միայնակ։ Սակայն ընդդիմադրի կինը՝ Աննա Բիրյուկովան, պատմել է, որ քաղաքական գործչի վրա հարձակվողները կարող էին երկուսը լինել։

«Լեոնիդը հասցրել է նկատել մեկին, կնոջը թվում է, որ վերջին պահին պատուհանից երկուսին է տեսել»,- «Ագենստվո»-ին ասել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Նրա խոսքով՝ դժվար է դատել, թե ինչ մտադրություններ են ունեցել հարձակման մասնակիցները։

«Դատելով հարձակման դաժանությունից՝ նրանք կարող էին ինչ ասես՝ ծրագրել։ Չի երևում, որ նրանք լուրջ վնաս պատճառելու նպատակ չեն ունեցել»,- պարզաբանել է Յարմիշը։

Լիտվայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումը, հավանաբար, կազմակերպվել է ռուսական կողմի կողմից և կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ, փոխանցում է Reuters-ը։