Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի այցին սպասում է ՏԻՄ ընտրություններից հետո

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների հետ ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին՝ հայտարարելով, որ ՌԴ-ն պետք է ընդգրկվի բանակցություններում, հաղորդում է TRT Haber-ը։

«Մենք ցույց տվեցինք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մենք նաև հայտարարել ենք, որ խաղաղության ծրագրերը, որոնք բացառում են Ռուսաստանը, արդյունք չեն տա»,- ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ նախորդ ուրբաթ օրը Ստամբուլում հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, իսկ այժմ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ընտրություններից հետո (խոսքը մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների մասին է) մենք հյուրընկալելու ենք ՌԴ նախագահին։ Մենք աշխատում ենք Սև ծովում նավագնացության անվտանգությունը վերականգնելու և հացահատիկի անվտանգ առևտուր ապահովելու ուղղությամբ»,- նշել է Էրդողանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը տարածվի դեպի ՆԱՏՕ-ի տարածք։

«Մենք կարծում ենք, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կսրի հակամարտությունները տարածաշրջանում և կհանգեցնի դրանց տարածմանը դեպի ՆԱՏՕ։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը, այն կարգախոսով, որ պատերազմում հաղթողներ չկան, և խաղաղ պայմաններում՝ պարտվողներ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ ռուսական և թուրքական դիվանագիտական աղբյուրներն ու միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ Պուտինի այցը Թուրքիա տեղի է ունենալու փետրվարի 12-ին։ Այն, որ այցը լինելու է փետրվարին, հայտնել էր նաև ՌԴ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Այդ այցը, սակայն, այդպես էլ չկայացավ։

Էմմա Չոբանյան