ԱՄՆ հետախուզությունը խոսել է ՌԴ-ի և Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման մասին

Լուրեր

27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
Բոլորը

Ռուսաստանը տնտեսական օգնություն է ստանում Չինաստանից և ավելացնում է չինական արտադրանքի ներմուծումը, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։ Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում, որը գնահատում է 2024 թվականի սպառնալիքները, հայտնել է Reuters-ը։

Չինաստանը տնտեսական և անվտանգության աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին՝ միաժամանակ աջակցելով ռուսական արդյունաբերական բազային, ասվում է զեկույցում։

Այնուամենայնիվ, նշվում է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճում է ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, իսկ չինական ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, 2022 թվականից ի վեր աճել է ավելի քան երեք անգամ։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Գեյնսը Սենատի հետախուզության հանձնաժողովում ունեցած ելույթում կոչ է արել օրենսդիրներին հավանություն տալ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնության տրամադրմանը։ Նա ասել է, որ «դժվար է պատկերացնել, թե ինչպես Ուկրաինան կարող է պահել այն տարածքը, որը խլել է Ռուսաստանից՝ առանց Վաշինգտոնի լրացուցիչ օգնության:

Ամերիկյան հետախուզական ծառայությունները նաև նշել են, որ Միացյալ Նահանգները բախվում է «ավելի փխրուն աշխարհակարգի», որը տառապում է մեծ պետությունների միջև մրցակցությունից, անդրազգային մարտահրավերներից և տարածաշրջանային հակամարտություններից:

«Հավակնոտ, բայց անհանգիստ Չինաստանը, դիմակայող Ռուսաստանը, որոշ տարածաշրջանային պետություններ, ինչպիսին Իրանն է, և ավելի հզոր ոչ պետական դերակատարներ մարտահրավեր են նետում միջազգային համակարգի վաղեմի կանոններին, ինչպես նաև դրանում ԱՄՆ-ի գերակայությանը»,- ասվում է հետախուզության հայտարարության մեջ:

Բացի այդ, զեկույցում նախազգուշացվում է, որ Չինաստանը կարող է օգտագործել տեխնոլոգիա՝ փորձելով ազդել ԱՄՆ-ում նախանշված ընտրությունների վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը հածանավ է ուղարկել Իրանի և Չինաստանի հետ վարժանքների։