Ռուսաստանի հարձակումն Արևելյան Ուկրաինայում կանգնեցվել է. Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարձակումն արևելյան ճակատում դադարեցվել է։ Ֆրանսիական Le Monde-ին և BFM TV-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը ռազմաճակատում շատ ավելի լավ է, քան եղել է վերջին երեք ամիսների ընթացքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դժվարություններ ունեինք հրետանային զինամթերքի, հակաօդային պաշտպանության, հեռահար սպառազինության և ռուսական անօդաչու թռչող սարքերի խտության պատճառով։ Մենք լավ աշխատանք կատարեցինք ռուսական ինքնաթիռների դեմ, վերականգնեցինք իրավիճակն արևելքում, և ռուսական հարձակումը կասեցվեց»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ ռուսական զորքերն ավերել են Ավդեևկան և կարողացել են գրավել ուկրաինական տարածքները, սակայն հիմա նրանք այլևս չեն կարող առաջ շարժվել, քանի որ կորցրել են մեծ թվով ինքնաթիռներ։

Պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ է, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան ամբողջությամբ կասեցնել ռուսական հարձակումը, ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է, որ պետք է իրատես լինել այս հարցում։

«Մենք չենք կարող վստահ լինել, քանի դեռ ընթանում է այս պատերազմը, մենք այդպիսին կլինենք, երբ հաղթենք: Ինչո՞ւ ես ավելի դրական տրամադրված չեմ, որովհետև գուցե վաղը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից ռուսները կարողանա ստանալ ևս մեկ միլիոն զինամթերք, բայց նրանք, որոնց վրա մենք հույս ենք դնում, ոչ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին: