ՀՀ-ի հետ բանակցություններում Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման կիրառման պատրաստակամությունը պահպանվում է․ ԱՄՆ հետախուզություն

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ԱՄՆ հետախուզության համայնքի 2024 թվականի սպառնալիքների տարեկան գնահատման զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին ու Ադրբեջանին։

Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն լարված մնալ, սակայն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերագրավումը նվազեցրել է անկայունությունը, և ռազմական առճակատումը, հավանաբար,  տևողությամբ և ինտենսիվությամբ աչքի չի ընկնի:

«Այնուամենայնիվ, երկկողմ խաղաղության պայմանագրի բացակայությունը, երկրների զինված ուժերի իրար մոտ լինելը, զինադադարի կիրառման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի դիրքորոշումը՝ կիրառելու ​​ռազմական ճնշում Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար, պահպանվում են։ Ավելին՝ հանգամանքները, որ Լեռնային Ղարաբաղի կառավարումը էթնիկ հայերից անցել է ադրբեջանցիներին և Ադրբեջանն ունի պահանջը՝ մուտք դեպի իր էքսկլավ ցամաքային միջանցքով,  կբարձրացնեն զինված առճակատման վտանգը»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է նախաձեռնել, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի պարտությանը և դե ֆակտո ԼՂ-ի իշխանությունների հանձնմանը:

Ըստ ԱՄՆ հետախուզության՝ «տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության մեծ մասի արագ հեռանալն ու կառավարության ծրագրված ինքնալուծարումը թույլ տվեցին Բաքվին առաջ տանել տարածաշրջանն Ադրբեջանին ինտեգրելու ծրագրերը՝ փաստացիորեն հեռացնելով այս երկարամյա խնդիրը երկկողմ խաղաղության օրակարգից»։