Ղազախստանն Ադրբեջանի հուսալի դաշնակիցն է․ Տոկաևը կրկին շնորհավորել է Ալիևին Արցախը հայաթափելու համար

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Բաքու և Բարձրագույն միջպետական ​​խորհրդի առաջին հանդիպումը պատմական նշանակություն ունեն, որի արդյունքները մեծապես կորոշեն երկու երկրների հարաբերությունների ապագա օրակարգը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ղազախստանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են։ Վերջին շրջանում մեր փոխայցելությունների դինամիկան շատ պատկերավոր է և վկայում է այն մասին, որ հարաբերություններին նոր դինամիկա է տրվել։ Ես երախտագիտություն հայտնեցի Ղազախստանի նախագահին՝ Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական օգնության համար։ Ֆիզուլի քաղաքի «Կուրմանքազի» մանկական ստեղծագործական կենտրոնը ղազախ ժողովրդի նվերն է ադրբեջանական ժողովրդին և նախագահ Տոկաևի նախաձեռնությունն է: Վաղը մենք կբացենք այս կենտրոնը, որը կլինի նաև մեր բարեկամության կենտրոնը։ Մենք շնորհակալ ենք Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման հարցում համերաշխության խոսքերի համար։ Կարծում եմ՝ Ադրբեջանում բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի բարեկամն ու դաշնակիցն է»,- հայտարարել է Ալիևը։

Տոկաևն իր հերթին ևս մեկ անգամ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում «համոզիչ հաղթանակի կապակցությամբ»:  Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքները հստակ վկայում են Ադրբեջանի ղեկավարի ռազմավարական կուրսի նկատմամբ բարձր վստահության և ժողովրդի աջակցության մասին։

«Մենք անկեղծորեն ուրախանում ենք Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման համար»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը՝ խոսելով Բաքվի կողմից Արցախում իրականացրած էթնիկ զտումների ու հայաթափման մասին։

Նա նաև ասել է, որ Աստանան և Բաքուն համագործակցության բարձր մակարդակ են ցուցադրում և համատեղ աշխատանքի նոր ոլորտներ են զարգացնում։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջպետական ​​խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել են առևտրի, տնտեսական, ներդրումային, նավթի և գազի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների, թվային հաղորդակցության և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման և հումանիտար փոխգործակցության հարցերը։

Բացի այդ, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության 9 փաստաթուղթ է ստորագրվել։ Դրանց թվում են ադրբեջանական SOCAR-ի և ղազախական «ԿազՄունայԳազ»-ի միջև ստորագրված երկու փաստաթղթերը՝ «Ղազախական նավթի առքուվաճառքի վերաբերյալ ռազմավարական համագործակցության հուշագիրը» և «Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման աստիճանական ավելացման մասին համաձայնագիրը»։

Էմմա Չոբանյան