Մակրոնը երրորդ անգամ հետաձգել է այցն Ուկրաինա

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք անգամ հետաձգել է այցը Ուկրաինա։ Այժմ այն պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթների ընթացքում, հայտնում է Reuters-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մակրոնն ի սկզբանե հայտարարել էր, որ ծրագրում է փետրվարին անվտանգության երկկողմ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս ճամփորդությունը հետաձգվել է։ Ի վերջո, Զելենսկին է գնացել Փարիզ՝ համաձայնագիր կնքելու։

Դիվանագետները, որոնց մեջբերում է Reuters-ը, ասել են, որ երկրորդ ամսաթիվը մարտի սկիզբն է, որից հետո այն հետաձգվել է մինչև այս շաբաթվա վերջ, բայց, ի վերջո, ժամկետները նորից փոխվել են:

«Երկու պետությունների նախագահները պայմանավորվել են սերտ կապ պահպանել, մասնավորապես՝ կապված նախագահի Ուկրաինա կատարած այցի հետ, որը պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը երկու ղեկավարների հեռախոսազրույցից հետո։

Նշվում է, որ այս այցը հետաձգվել է Զելենսկիի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցի ժամանակ Օդեսայի հրետակոծությունից մի քանի օր անց։

«Մակրոնը նույնպես պետք է այցելեր Օդեսա»,- գրում են լրագրողները։

Երկու դիվանագիտական աղբյուրներ հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահը դիտարկում է՝ արդյո՞ք պետք է ընդլայնել այցը և ներառել այլ արևմտյան պետությունների ղեկավարների, ովքեր կմիանան իրեն՝ ցույց տալու դաշնակիցների միջև միասնություն և համերաշխություն Ուկրաինայի հետ: