Պեսկովը՝ 2022 թվականին Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու՝ ռուսական ծրագրերի մասին

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկությունն այն մասին, որ ռուսական զորքերը ծրագրել են միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ 2022 թվականի վերջին, Կրեմլի մեկնաբանությունների կարիքը չունի, գրում է Meduza-ն։

«Այդ հաղորդումները շահարկումների (քննարկումների) կատեգորիայից են, որոնք հրապարակվում են տարբեր թերթերում։ Չեմ կարծում, որ դա մեկնաբանությունների կարիք ունի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով տեղեկությունը մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքին։

Վերջին օրերին ամերիկյան ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ ՌԴ իշխանությունները 2022 թվականի վերջին քննարկել են Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հարցը։ Այդ մասին մանրամասն պատմել է CNN-ի լրագրող Ջիմ Շուտոն՝ վկայակոչելով ԱՄՆ երկու բարձրաստիճան աղբյուրների։

Նշվում է, որ այն բանից հետո, երբ արևմտյան հետախուզական ծառայությունները տվյալներ են ստացել նախապատրաստվող հարվածի մասին, ԱՄՆ-ը կապ է հաստատել դաշնակիցների հետ, զգուշացումներ արել ՌԴ իշխանություններին և փորձել դիմել Չինաստանի ու Հնդկաստանի օգնությանը՝ Ռուսաստանին հարվածից հետ պահելու համար։