Երկու շաբաթվա ընթացքում Մոսկվայում հանրահավաք անցկացնելու կանոնների խախտման 39 դեպք է գրանցվել

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո՝ փետրվարի 16-ին և մինչև փետրվարի 28-ը, Մոսկվայի դատարանները հավաքների և հանրահավաքների անցկացման կանոնների խախտման հիմքով 39 վարչական գործ են գրանցել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այդ գործերից 8-ը դեռ չեն քննվել, մեկը վերադարձվել է ոստիկանություն, մնացածի մասով կայացվել են որոշումներ, որոնցից միայն 15-ն է հրապարակվել. դրանց մեծ մասը վերաբերում է Վշտի պատին և Սոլովեցկի քարին ծաղիկներ դնելուն»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ առնվազն երեք մարդ փետրվարի 17-ին վարչական կալանքի է ենթարկվել Նավալնիի հիշատակին ծաղիկներ դնելու պատճառով։ Ձերբակալվածների գործողությունները գնահատվել են որպես «չհամաձայնեցված զանգվածային ակցիային մասնակցություն»՝ հետիոտնի երթևեկության խոչընդոտմամբ։ Դատարանը հարկադիր աշխատանք կամ տուգանք է կիրառել ևս մի քանի քաղաքացիների նկատմամբ։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղում գտնվող հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան եզրակացության մեջ նշվում է, որ պատճառները բնական են։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» ստեղծողի կողմնակիցները, սակայն, կարծում են, որ նրան սպանել են։

Բանտարկության ընթացքում Նավալնիին 27 անգամ պատժախուց են ուղարկել։ Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորն են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Մինչ այդ, մայրը բողոքել էր Քննչական կոմիտեի վերջնագրից, որը պահանջում էր համաձայնել Նավալնիին առանց հրապարակային հրաժեշտի, գաղտնի հուղարկավորություն իրականացնել։ Լյուդմիլա Նավալնայան հրաժարվել է կատարել այս պահանջը։

Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 1-ին Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Չնայած կալանավորման սպառնալիքներին՝ հազարավոր մարդիկ են մասնակցել քաղաքական գործչի վերջին հրաժեշտի արարողությանը։ Հուղարկավորությունից մի քանի օր անց անգամ մարդիկ հերթ են կանգնում քաղաքական գործչի գերեզմանի մոտ ծաղիկներ դնելու համար։