Լրատվամիջոցները հայտնել են ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի փոփոխության մասին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը պաշտոնանկ է արվել։ Այս մասին հայտնել են ռուսական «Ֆոնտանկա» և «Իզվեստիա» հրատարակությունները՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։
Այս ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային նավատորմի հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը նշանակվել է ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Պաշտոնապես ՌԴ ՊՆ-ն կադրային փոփոխությունների մասին չի հայտնել։ Եվմենովին Մոիսեևով փոխելու մասին տեղեկությունը Ura.ru գործակալությանը հաստատել է Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը։ «Այո, դա հավաստի տեղեկություն է, ես գիտեմ դրա մասին, կարծում եմ՝ ավելի ուշ կհաղորդվի»,- գործակալության լրագրողի հետ զրույցում ասել է նա։
Նիկոլայ Եվմենովը նավատորմի զորքերը ղեկավարում է 2019 թվականի մայիսից։ Վերջին ամիսներին Ռուսաստանը կորցրել է Սևծովյան նավատորմի մի քանի ռազմանավ՝ Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով։ Ուկրաինայի Զինված ուժերի տվյալներով՝ մարտի 5-ին «Սերգեյ Կոտով» պարեկային կորվետի կորստից հետո ռուսական ռազմանավերը դադարեցրել են մարտական հերթապահությունը Սև ծովում։