Նախարարությունը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր համակարգ ներդնել

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր համակարգ ներդնել:

Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի ծրագիր է մշակել, որի նպատակն է ապահովել այդ անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում:

Ըստ նախագծի`բոլոր ոլորտներում իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

«2019 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց հասարակություն ներառելու համար հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելուն, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելուն, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծմանը»,- ասված է նախագծում:

Պլանավորվում է խելամիտ հարմարեցումների միջոցով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը այս անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունը, ռազմավարությունն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:

Կմշակվեն նաև մեխանիզմներ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի դերը:
Նախագծի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում 2018 թ. հունիսի 30-ի դրությամբ հաշվառված է 188 հազար 51 հաշմանդամություն ունեցող անձինք, որից 106 հազար 701 անձինք (56,7%) աշխատանքային տարիքի են:

«2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 48-ը՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող անձ:

Ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի 120 դպրոցում, Տավուշի մարզի 81 դպրոցում և Լոռու մարզի 151 դպրոցում: Նշված 3 մարզում, գործող ժամանակացույցի համաձայն, արդեն իսկ ներդրված է համընդհանուր ներառական կրթության համակարգը»,-նշված է նախագծում: