Օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչվել են ուժը կորցրած

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք՝ դեռևս հուլիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի հարց ու պատասխանի ժամանակ հարց-առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը ՀՀ տարածքում տեսանկարահանող սարքերի կողմից օտարերկրյա, մասնավորապես՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կատարված խախտումների արձանագրված տուգանքները ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ Բավրայի անցակետում իրազեկումը վեց ամիս ուշացումով կատարելու պատճառով հազարավոր ջավախքցի վարորդեր կուտակել էին հարյուրհազարավոր դրամների հասնող տուգանքներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե տուգանքի մասին ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում այն չի վճարվում, ապա տուգանվածը չի կարողանում մուտք գործել Հայաստան, պարզ է, որ վերոնշյալ վարորդների մեծ մասը, ի վիճակի չլինելով վճարել կուտակված տուգանքները, ստիպված էին լինելու զրկվել Մայր Հայրենիք մուտք գործելու իրավունքից, ինչը անթույլատրելի է:

Այդ պատճառով արդեն հուլիսի 18-ին գրավոր հարց-առաջարկով դիմեցի ՀՀ Կառավարությանը հարցին շուտափույթ և պատշաճ լուծում տալու համար: (ՀՀ Կառավարությանն ուղղված իմ գրավոր հարցում-առաջարկը կցված է այս հաղորդագրությանը՝ նկարի ձևաչափով):

Ուրախությամբ պիտի հայտնեմ Ձեզ, որ, ի պատասխան իմ գրավոր հարցմանը, ՀՀ Կառավարությունը, ընդունելով իմ առաջարկը, գրավոր պատասխանել է, որ ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած»: