Մենք չենք լքի մեր դաշնակիցներին․Բայդենը դիմել է Պուտինին ու Թրամփին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընտրություններից առաջ հանդես է եկել ամենամյա ծրագրային ելույթով։ Կոնգրեսում իր ելույթում նա անդրադարձել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին, նրա սանձազերծած պատերազմին, ինչպես նաև քննադատել է Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցների հասցեին արված հայտարարությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իմ նախորդը, նախկին Հանրապետական նախագահը, Պուտինին ասում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է։ Ես կարծում եմ, որ դա վրդովվեցուցիչ է, վտանգավոր է ու անընդունելի»,- հայտարարել է Բայդենը։

Այս տարեվերջին կայանալիք ընտրություններում Դոնալդ Թրամփը համախոհների հետ իր հանդիպումներից մեկում խոսել էր զրույցի մասին, որը, ըստ նրա, տեղի է ունեցել իր նախագահության ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարի հետ։ Այս զրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ​​չի օգնի այդ երկրին, եթե այն ենթարկվի Ռուսաստանի հարձակմանը, քանի որ այդ երկիրը չի համապատասխանում ՆԱՏՕ-ին ուղղված ռազմական ծախսերի չափորոշիչին՝ ՀՆԱ-ի 2 տոկոսին։

«Մենք պետք է կանգնեցնենք Պուտինին։ Եթե ԱՄՆ-ն լքի Ուկրաինային, Ուկրաինան կհայտնվի վտանգի մեջ, Եվրոպան կհայտնվի վտանգի մեջ, աշխարհը կհայտնվի վտանգի մեջ։ Ես ցանկանում եմ նախագահ Պուտինին մի պարզ բան ասել՝ մենք չենք լքի մեր դաշնակիցներին։ Մենք չենք խոնարհվի։ Ես չեմ խոնարհվի»,-ասել է Բայդենն իր ելույթում։

Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին այս խոսքերին ծափահարել են ոչ միայն Դեմոկրատական ​​կուսակցության կոնգրեսականներն ու սենատորները, այլև որոշ հանրապետականներ։

Դոնալդ Թրամփը ելույթին արձագանքել է «Truth Social» սոցիալական ցանցում հետևյալ գրառմամբ. «Նա Պուտինի դեմ չի կանգնել, նա Ուկրաինան տվել է Պուտինին»։

Թրամփը նաև պնդել է, որ Բայդենը ստում է բոլոր հիմնական ծրագրային կետերում, ինչպես նաև մեղադրել է նախագահին, որ նա չի ցանկանում հարավային սահմանի խնդիրը լուծել և երկիրը ուզում է երկիրը ներգաղթյալներով հեղեղել։