ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել կուտակումներից
Քաղաքականություն
08.03.2024 | 12:34Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հինգշաբթի երեկոյան զգուշացրել է իր քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում մարդաշատ վայրերում ծայրահեղականների գործողությունների սպառնալիքի մասին, գրում է VOA-ն։
Ինչպես հաղորդվում է ԱՄՆ դեսպանատան կայքում, «ծայրահեղականները» առաջիկա 48 ժամում Մոսկվայում զանգվածային միջոցառումների մասնակիցների վրա հարձակվելու պլաններ ունեն։ Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգույշ լինել և խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց։