Քոչարյանի ասուլիսի տապալումով ԶԼՄ-ների գործունեությունը չի խոչընդոտվել»․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի երեկ տապալված ասուլիսը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը չի համարում լրագրողների գործունեության խոչընդոտում:
«Որեւէ մեկը լրագրողի բուն գործունեությունը չի խոչընդոտել։ Նրանք տեսան այն, ինչ տեղի ունեցավ, իսկ տեղի ունեցավ բավականին սենսացիոն երեւույթ, որը, միգուցե,  ավելի քիչ չէր հետաքրքիր, քան կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի ասելիքը, եւ անկաշկանդ նրանք լուսաբանել են այս ամենը»,-պնդում է Աշոտ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը տապալվեց «Պրիվետ, Ռոբ» խմբի ներխուժումով։ Խմբի անդամները վանկարկում էին՝ Ռոբիկ մարդասպան։ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ երեկ ասուլիսի փոխարեն տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որում անօրինական ոչինչ չկա:
«Եթե խոչընդոտման մասին խոսենք, ապա երեկ խոչընդոտվել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, եւ այստեղ բողոքող կարող է լինել իր թիմը եւ իր գրասենյակը, ինչը նրանք արեցին»,-ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հ/կ նախագահը։
Սակայն, ըստ Աշոտ Մելիքյանի, Ռոբերտ Քոչարյանի ձեռքը քարի տակ չէ, նա ասուլիսներ կարող է կազմակերպել այլ սրահներում եւ այլ ժամանակամիջոցում անվտանգության ավելի ուժեղ միջոցառումների պայմաններում։ Նա նաեւ ավելացնում է, որ Հայաստանում հեղափոխությունը դեռեւս չի ավարտվել եւ նման ակցիաները հենց դրա արդյունք են, պետք է պատրաստ լինել այդպիսի ակցիաների։
«Մենք հասկանում ենք, որ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը հասարակությունում մեղմ ասած միանշանակ չէ, մենք գիտենք, որ ինքը սիրված գործիչներից չէ, մենք գիտենք, որ նա որեւէ համակրանք, համենայնդեպս, ճնշող մեծամասնության մեջ հասարակության չի վայելում, բնականաբար, իր մասնակցությամբ ցանկացած միջոցառում պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվի եւ իր անվտանգությունը ապահովելու համար եւ ավելորդ միջադեպերից խուսափելու համար»,-հուշում է ԶԼՄ-ների շահերի ներկայացուցիչը։

Պարոն Մելիքյանը նկատում է, որ հազիվ թե Քոչարյանն ասուլիսի ընթացքում ավելի շատ բան ասեր, քան ասել է հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, որտեղ ներկայանում է որպես քաղաքական հալածյալ։ Լրատվամիջոցների շահերի ներկայացուցիչը չի ժխտում, որ այդ սրահը ակտիվիստների գործունեության տեղը չէր, սակայն քաղաքական ակցիան քրեորեն հետապնդելի չէ․ «Դա ավելի շատ քաղաքական բախում էր»։
Պարոն Մելիքյանն ափսոսում է, որ իր նախագահության տարիներին Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը լրագրողների հանդեպ քրեական պատասխանատվության թեմա չէ։
«Իհարկե, մենք դեռ իր կառավարման ժամանակ համարում էինք, որ Քոչարյանը լրատվամիջոցների համար մեկ թշնամին է»,-հիշում է պարոն Մելիքյանը։
Նա ավելացնում է, թե ինչպես նախկին նախագահը վարվեց Ա1+-ի հետ, ինչպես գրաքննություն մտցրեց Հայաստանով մեկ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո։
«Այս փաստերը չեն ենթադրում քրեական պատասխանատվություն, բայց ենթադրում են քաղաքական պատասխանատվություն»,-թեման փակում է նա։
Այսօր պարոն Մելիքյանը չգիտի որեւէ պրոֆեսիոնալ լրատվամիջոց, որը կարող է դրական երանգներով հիշել նախկին նախագահի վերաբերմունքը լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան