Բայդենն ու Թրամփը ընդհուպ մոտեցել են իրենց կուսակցությունների կողմից առաջադրումն ապահովելուն

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ընդհուպ մոտեցել են այն բանին, որպեսզի ապահովեն իրենց առաջադրումն իրենց կուսակցությունների կողմից՝ «սուպեր երեքշաբթիի» շրջանակում միանգամից մի քանի հաղթանակ տոնելով, գրում է VOA-ն։

Քվեարկության արդյունքները թեկնածուներին մոտեցրել են 2020 թվականի իրենց դիմակայության պատմական կրկնությանը: «Սուպեր երեքշաբթիի» արդյունքը կարող է մեծացնել ճնշումը Թրամփի վերջին լուրջ մրցակից Նիկի Հեյլիի վրա, որպեսզի նա դադարեցնի նախընտրական արշավը:

«Սուպեր երեքշաբթի» օրը քվեարկությունը տեղի է ունեցել 15 նահանգներում՝ Ալյասկայից և Կալիֆորնիայից մինչև Վերմոնտ և Վիրջինիա, ինչպես մեկ ամերիկյան կղզի-տարածքում: Բաշխվում էին կուսակցական համագումարների հարյուրավոր պատվիրակների ձայները՝ ամենամեծ «ավարը» երկու կուսակցությունների համար:

Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը հաղթել են Ալաբամա, Արքանզաս, Մեյն, Մինեսոտա, Հյուսիսային Կարոլինա, Կալիֆորնիա, Օկլահոմա, Կոլորադո, Թեխաս, Թենեսի և Վիրջինիա նահանգներում:

81-ամյա Բայդենը և 77-ամյա Թրամփը շարունակում են գերիշխել իրենց կուսակցություններում, չնայած երկուսն էլ բախվում են իրենց տարիքի հետ կապված հարցերի: Այնուամենայնիվ, նրանցից և ոչ մեկը լայն ժողովրդականություն չի վայելում ընտրողների շրջանում:

Թրամփը կարող է ապահովել համագումարի անհրաժեշտ թվով պատվիրակներ և դառնալ հանրապետականների ենթադրյալ թեկնածուն արդեն մարտի 12-ին։ Բայդենի համար դա կարող է տեղի ունենալ մարտի 19-ին։