ՌԴ-ում Տիվայի ՋԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել․ տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Մարտի 6-ին ՌԴ Տիվայի Հանրապետության Շագոնար քաղաքի ՋԷԿ-ի կաթսայատանը տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է  տուժել։ Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգը, գրում է Meduza-ն։

Նրա փոխանցմամբ՝ զոհեր չկան։ Սկզբում երեք մարդ անհետ կորած էր համարվում, սակայն նրանք գտնվել են։

Baza տելեգրամ-ալիքը գրում է, որ հրդեհ է բռնկվել էլեկտրակայանի կաթսայատանը, որը հանգեցրել է պայթյունի։ «112» տելեգրամ-ալիքն էլ պնդում է, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի մատակարարման սրահում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը տեղայնացրել են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ վնասվել է ածխի մատակարարման գոտին և շենքի պատերից մեկը։ ՋԷԿ-ում միջադեպի պատճառով Շագոնար քաղաքում, որտեղ շուրջ 12 հազար մարդ է բնակվում, դադարեցվել է ջերմամատակարարումը։

Վերջին տվյալներով՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 21 մարդ։ Ըստ արտակարգ ծառայությունների տվյալների՝ պայթել է ածխի փոշին։

Տեսանյութը՝ այստեղ։