Ուկրաինան ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Մարտի 6-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը գրանցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում գրոհային անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԱԹՍ Պոլտավայի մարզում՝ Միրգորոդի ուղղությամբ։ «Շահեդների» երկու խումբ՝ Խարկովի մարզի հյուսիս-արևմուտքում: «Շահեդներ» դեպի Խերսոնի շրջան՝ Նիկոլաևսկայայի ուղղությամբ։ Մի խումբ «շահեդներ»՝ Օդեսայի մարզում ուղղությունը դեպի Վիննիցա։ Սև ծովից անօդաչու թռչող սարքերի մի քանի նոր խմբեր մոտենում են Օդեսային»,- ասվում է կեսգիշերին մոտ հրապարակված Ուկրաինայի զինված ուժերի Telegram ալիքում։

Ուկրաինայի 15 շրջաններում օդային տագնապ է տրվել։ Տեղի իշխանություններն ու զինվորականները զեկուցել են Կիևի և Օդեսայի հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Օդեսայի Suspilne հեռուստաալիքի թղթակիցները հայտնել են, որ քաղաքում երկու պայթյուն է լսվել։ Տեղական «Դումսկայա» առցանց հրատարակության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հոսանքազրկվել է քաղաքի կենտրոնի մի մասը և Մոլդավանկա թաղամասը։ Սումի քաղաքում անօդաչու թռչող սարքի երեք հարված է գրանցվել տարբեր շրջաններում, հաղորդում է Սումիի մարզային ոստիկանությունը։
«Կան տուժածներ, նրանց ցուցաբերվում է բուժօգնություն, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,-  հայտնել են տեղական իշխանությունները։ Լրատվամիջոցները գրել են նաև Խմելնիցկի շրջանում պայթյունների ձայների մասին։

Մարտի 2-ի գիշերը Ռուսաստանը ութ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակում էր ձեռնարկել Օդեսայի վրա։ Դրանցից 7-ը  խփվել էր հակաօդային պաշտպանության կողմից, մեկը հարվածել էր բազմահարկ շենքի։ Մահացել էր 12 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Մարտի 3-ը քաղաքում սգո օր էր հայտարարվել։