Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն դրսևորման հերթական դրվագը, այս անգամ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել: 2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր:

Ընդհանուր առմամբ յուրացվել է ավելի քան երկուսուկես միլիոն դրամ: Բացի այս, պարզվել է, որ Սահարյանն անցած տարվա դեկտեմբերից երաժշտական դպրոցի տնօրեն է ձևակերպել իր դստերը, իսկ այս հունվարից համայնքապետարանի հաշվապահի դստերը ձևակերպել է նույն դպրոցի հաշվապահ: Երկուսն էլ աշխատանքի երբևէ չեն հաճախել: Ընդհանուր վնասը 925 հազար դրամ է: Նախապատրաստվում են նյութեր: