Թուրքիայում միսը միլիոնավոր մարդկանց համար անհասանելի է դառնում

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ 10 թուրքերից չորսը չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ երկու օրը մեկ անգամ տավարի, հավի միս կամ ձուկ ուտել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Այս իրավիճակը կտրուկ հակասում է Եվրամիության անդամ երկրներում սննդային սովորույթներին, որտեղ բնակչության 91,7 տոկոսը կարող է իրեն թույլ տալ նույն հաճախականությամբ ուտել նման մթերք։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat)՝ ԵՄ պաշտոնական վիճակագրական գրասենյակի տվյալները վկայում են, որ Թուրքիան Եվրոպայում վերջին տեղն է զբաղեցնում առողջ սնվելու հարցում։

Եվրամիության 27 երկրներում մարդկանց մասնաբաժինը, որոնք դժվարանում են երկու օրը մեկ տավարի, հավի միս կամ ձուկ ուտել, 2022 թվականին կազմել է ընդամենը 8,3 տոկոս: Մյուս կողմից, Թուրքիայում այդ ցուցանիշը տագնապալի ավելի բարձր է. բնակչության 41,5 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ ուտել այդ սպիտակուցները երկու օրը մեկ, ինչը հինգ անգամ գերազանցում է ԵՄ-ի միջին ցուցանիշը:

Համեմատած եվրոպական այլ երկրների հետ՝ Թուրքիայում ամենավատ վիճակն է։ Ռումինիայում և Բուլղարիայում ամենաբարձր ցուցանիշներն են մարդկանց թվի, որոնք չեն կարողանում ամեն օր նման մթերք ուտել․ այն կազմում է, համապատասխանաբար, 22,1 և 21,6 տոկոս: Ամենացածր ցուցանիշն ունեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իռլանդիան և Կիպրոսը, համապատասխանաբար, 1,4 և 1,5 տոկոս:

2023 թվականի երկրի վիճակի վերջին տվյալները հաստատում են Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների առջև ծառացած ծանր տնտեսական իրավիճակը։ Ըստ TurkStat-ի՝ թուրքերի 39,2 տոկոսն ասել է, որ չի կարող իրեն թույլ տալ ամեն օր տավարի, հավի միս կամ ձուկ ուտել:

Թուրքիայում գնաճի մակարդակը փետրվարին աճել է մինչև 67,1 տոկոս՝ չնայած Կենտրոնական բանկի մի շարք տոկոսադրույքների բարձրացմանը, որը հիմնական տոկոսադրույքը պահել է 45 տոկոսի մակարդակում, է՛լ ավելի է բարդացնում տնտեսական իրավիճակը։Ամսական գնաճը փետրվարին դանդաղել է մինչև 4,5 տոկոս՝ հունվարի 6,7 տոկոսի դիմաց։ Այնուամենայնիվ, Inflation Research Group անկախ տնտեսագետների խումբը վիճարկում է այս թվերը և տարեկան գնաճը գնահատում է գրեթե 122 տոկոս, իսկ ամսական գնաճը փետրվարին կազմել է 4,32 տոկոս:

Նշենք, որ Թուրքիայում մարտին կայանալիք տեղական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության համար գնաճը շարունակում է մնալ հրատապ խնդիրը։ Նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փորձում է վերադարձնել վերահսկողությունը խոշոր քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի նկատմամբ։ Էրդողանը օրերս հայտարարել էր, որ  հակագնաճային քաղաքականությունը մարդիկ «գործնականում կսկսեն զգալ տարեվերջին»։

Առաջադիմական արհմիությունների կոնֆեդերացիայի (DİSK-AR) հետազոտական կենտրոնն էլ հայտնել է, որ պարենային ապրանքների գնաճը գերազանցում է գնաճի պաշտոնական ցուցանիշը, ինչը հատկապես ազդում է երկրի բնակչության ամենաաղքատ խավերի վրա։

Էմմա Չոբանյան