Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր ՅՈԼՉՅԱՆԻՆ ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»: