Ղրղզստանի նախագահի նախկին դաշնակիցը զանգվածային անկարգությունների գործով 7 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը ակտիվիստ, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի նախկին դաշնակից Մելիս Ասպեկովին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով (Քրեական օրենսգրքի 36-րդ հոդվածի 278 մաս): Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայությունը՝ հղում անելով ակտիվիստի որդուն։

Ասպեկովի դեմ գործի պատճառ են դարձել 2023 թվականի աշնանը սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությունները, որոնցում, ինչպես պնդում է հետաքննությունը, լսվել է ակտիվիստի ձայնը։ Դատարանը չի հայտնել, թե կոնկրետ ինչ է, իբր, ասել դատապարտյալը։

Ակտիվիստի որդին՝ Աալի Ասպեկովը, նշել է, որ դատավարության ընթացքում հայրը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և մտադիր է դատավճիռը վիճարկել վերադաս ատյանում։

Մելիս Ասպեկովը կալանավորվել, ապա ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի վերջին։

Սա ակտիվիստի դեմ առաջին դատավճիռը չէ։ 2022 թվականի մարտին դատարանը նրան յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի Թեմիր Ժոլու պետական ձեռնարկության ղեկավարությունից 250 հազար դոլար շորթելու գործով։ Մեկ տարի անց Ասպեկովն ազատ է արձակվել նախագահական համաներմամբ: Ինքը՝ ակտիվիստը, այդ ժամանակ հայտարարել է, որ իր մեղքն ապացուցված չէ, և որ իր դեմ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով։