Բելգորոդում նավթի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ հաղորդվում է ԱԹՍ-ի հարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Բելգորոդի շրջանի Գուբկինսկի քաղաքային շրջանում պայթյուն է տեղի ունեցել ենթակառուցվածքային օբյեկտում, որին հաջորդել է հրդեհ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ «արտակարգ միջադեպը» տեղի է ունեցել մարտի 5-ի առավոտյան։ Զոհեր և վիրավորներ չկան։

«112» տելեգրամ ալիքը, որը կապված է Ռուսաստանի ուժայինների հետ, հայտարարել է, որ անօդաչու թռչող սարք է հարձակվել Դոլգոյե գյուղի Գուբկինսկի նավթի պահեստի վրա։ Փետրվարի 14-ին Գլադկովն արդեն հայտնել էր այս գյուղի «ենթակառուցվածքային օբյեկտի» վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ 112-ի տեղեկություններով՝ նավթի պահեստում այս պահին այրվում է մեկ պահուստարան։

Իշխանամերձ Mash տելեգրամ ալիքն էլ հրապարակել է հրդեհի տեսանյութը։ Նշվում է, որ խոսքը «Բելգորոդնեֆտեպրոդուկտ» նավթային պահեստի մասին է։ Աղբյուրը պնդում է, որ վառելիքի երեք պահուստարան է վառվում, իսկ նավթի պահեստի վրա գրոհած անօդաչու թռչող սարքը գործարկվել է Սումիի շրջանի Պուտիվլիի մերձակայքից։

ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես այս մասին տեղեկություններ չի հաղորդում։

Մարտ 5-ի առավոտյան մարզային արտակարգ իրավիճակների նախարարությունը հակիրճ հայտարարել էր երկու շրջանում հրթիռային վտանգի մասին։ ԱԻՆ-ից հայտնում են, որ վնասվել է պահուստարան, կրակի տարածման վտանգ չկա։

«Ուկրաինսկայա պրավդա»-ի ռազմական հետախուզության աղբյուրը հաստատել է Բելգորոդի շրջանում նավթի պահեստի վրա հարձակումը՝ այն անվանելով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության գործողություն։ Սակայն պաշտոնապես Կիևն այս մասին տեղեկություններ չի հաղորդում։