ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի քարտուղարությունում Ղազախստանի նախագահությամբ կայացել է կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, մշտական խորհուրդը  քննարկել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանի համատեղ նիստի օրակարգի նախագիծը, որը կկայանա Աստանայում այս տարվա նոյեմբերին: Որոշում է կայացվել շարունակել փաստաթղթերի քննարկումը ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի հերթական նիստին:

 

Քննարկվել է նաև 1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագիծը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնադրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Դրանց համաձայն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասության ներքո: Վերոնշվածի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունն արձանագրության նախագիծ է մշակել, որը կազմակերպության հիմնական փաստաթղթերի մի շարք հոդվածների փոփոխություն է նախատեսում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական քարտուղարությունը որոշում է կայացրել փաստաթղթերը մեկ փաթեթով ներկայացնել միջպետական համաձայնեցմանը: