Ամփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք փաստում են քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին։ Ստացված 142 դիմում-բողոքից ընթացք է տրվել 80-ին, որից 74-ը հասցեագրվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ անդրադառնալով զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։ Հանձնաժողովի առաջարկություններից և նկատառումներից ելնելով 27 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, 2-ը՝ վիրահատության, վերագնահատվել են 10 զորակոչիկի առողջական վիճակն արտացոլող հետազոտական տվյալները։ Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության վերաբերյալ 28 եզրակացություն, 10 զորակոչիկ ճանաչվել են զինծառայությանը ոչ պիտանի, 1-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի, 17-ին տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ բուժման նպատակով։ Եվս 10 զորակոչիկի վերաբերյալ կայացվել են լրացուցիչ փորձաքննական եզրակացություններ, որոնցով սահմանափակվել է նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զինվորական ծառայության ընթացքում։ Հանձնաժողովն ընթացք է տվել նաև 3 պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ դիմում-բողոքի, որոնց լուծումը վերահսկվում է հասարակական խորհրդի կողմից։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն