Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցելու

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Իսրայելական պատվիրակությունն այս պահին մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին, որը նախատեսվում է անցկացնել Կահիրեում մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային։

Նրա խոսքով՝ բանակցությունները բոյկոտելու պատճառն այն էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեռևս չեն ներկայացրել ողջ պատանդների ցուցակը, որոնք ահաբեկչական խմբավորումը շարունակում է պահել, և չեն նշել, թե Իսրայելը քանի պաղեստինցի բանտարկյալների պետք է ազատի՝ ի պատասխան յուրաքանչյուր կոնկրետ պատանդի ազատման։

Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, որոնք բանակցություններին մասնակցում են որպես միջնորդներ, արդեն ժամանել են Եգիպտոս։ Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պահանջել է, որ իսլամիստական խմբավորումը համաձայնի վեցշաբաթյա հրադադարի, ինչպես նաև Իսրայելին կոչ է արել օգնել մեծացնել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը:

Իսրայելը բազմիցս նշել է, որ ահաբեկչական խմբավորման հետ հետագա բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե նա ներկայացնի ողջ մնացած պատանդների ցուցակը, որոնք առևանգվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից հոկտեմբերի 7-ին երկրի հարավում հարձակման ժամանակ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ պատանդառված 130 իսրայելցիներից առնվազն 31-ը զոհվել են։

ՀԱՄԱՍ-ը պատանդների մասին նոր մանրամասներ չի հայտնել նոյեմբերի վերջին կարճատև զինադադարի ավարտից հետո, երբ Իսրայելը կարողացավ ազատել տասնյակ մարդկանց։ Մյուս դեպքերում Երուսաղեմը «հիմնականում ընդունել է» Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի և ՀԱՄԱՍ-ի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու առաջարկը, հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչին։ CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «գնդակը ՀԱՄԱՍ-ի դաշտում է»։

Այնուամենայնիվ, վերջին օրերին իսրայելական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների վերաբերյալ իսրայելցի պաշտոնյաների հոռետեսական տրամադրությունների մասին: Փետրվարի վերջին Բայդենը հայտարարել է, որ գործարքը ենթադրաբար կարող է կնքվել մինչև մարտի 10-ը, երբ սկսվում է մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը։