Նիկի Հեյլին փրայմերիզում առաջին անգամ հաղթել է Թրամփին

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Նիկի Հեյլին առաջին հաղթանակն է տարել Կոլումբիայի շրջանի նախագահական փրայմերիզում (ներկուսակացական ընտրություններում), հայտնում է The New York Times-ը։

Associated Press-ի տվյալներով՝ Հեյլին ստացել է ձայների 62,8 տոկոսը, Թրամփին աջակցել է փրայմերիզի մասնակիցների 33,3 տոկոսը։ Մնացած ձայները բաշխվել են Ֆլորիդայից գործարարի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող մայոր Դեյվիդ Ստուկենբերգի միջև։

Մինչ այս, Նիկի Հեյլին հանրապետականների փրայմերիզում հաղթել էր միայն Նևադայում։ Մինչ Կոլումբիայում նախնական ընտրությունները՝ Դոնալդ Թրամփն ուներ 244 պատվիրակների ձայն, իսկ Նիկի Հեյլին՝ 24: Այժմ նա կստանա բոլոր 19 պատվիրակների ձայները:

Նիկի Հեյլիի մամուլի քարտուղար Օլիվիա Պերես-Կուբասն ասել է. «Զարմանալի չէ, որ հանրապետականները, ովքեր ամենամոտն են տեսնում Վաշինգտոնի խնդիրները, մերժում են Դոնալդ Թրամփին և նրա բերած քաոսը»:

Մինչ այդ, Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է փրայմերիզում յոթ նահանգներում և ԱՄՆ մեկ կղզի տարածքում, ներառյալ՝ Հարավային Կարոլինան, որտեղ Հեյլին նահանգապետ էր 2011-ից 2017 թվականներին:

Մարտի 2-ին Թրամփը հաղթել է Այդահոյում, Միչիգանում և Միսսուրիում։ Ըստ Associated Press-ի՝ ԱՄՆ նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, կհավաքի մի քանի հարյուր ավելի ձայն մարտի 5-ին կայանալիք «սուպեր երեքշաբթիի» ժամանակ: Այս օրը հանրապետականները փրայմերիզ կանցկացնեն 15 նահանգներում և ԱՄՆ մեկ կղզի տարածքում։ Թեկնածուները կպայքարեն միանգամից 874 պատվիրակների ձայնի համար։