Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքերից մեկին ԱԹՍ է բախվել․ թիրախը եղել է նավթի պահեստը

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևելքում գտնվող Պիսկարևսկի պողոտայի հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Fontanka տելեգրամյան ալիքին հղում անելով meduza.io-ն գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բախումից։

Պայթյունի հետևանքով վնասվել է առնվազն հինգ բնակարան։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի հավանական թիրախը եղել է Ruchyi նավթի պահեստը, որը գտնվում է վնասված շենքից մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։

Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ «Կրասնոգվարդեյսկի շրջանում միջադեպ է տեղի ունեցել։ Զոհեր չկան։ Մասամբ վնասվել են երկու բնակարանների ապակեպատ պատշգամբները։ Տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»։

Բեգլովը, սակայն, չի նշել անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։