Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին․ ՕԵԿ
Քաղաքականություն
15.08.2018 | 11:25«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին: Այս մասին ասված է կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունում:
«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը:
Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին՝ անշրջելի դարձնելու համար հեղափոխության արդյունքները»,- ասված է ՕԵԿ-ի հայտարարությունում: