Թաքնված հարուստը. որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը. «Ժողովուրդ»

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 328 հազար դրամ, ստացած փոխառությունները` 3 մլն դրամը, եւ 2 հազար դոլար: Բացի այս` նա անցած տարում «նվեր» է ստացել 150 հազար ռուսական ռուբլիի չափով: Թե ով է ՔԿԾ պետին ռուսական ռուբլիներ նվիրել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Բացի այս, նկատենք, որ ՔԿԾ պետը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ «Kia Sorento» 3.8 մակնիշի ավտոմեքենա: Ի դեպ, 150 հազար ռուբլի «նվերի» մասին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ոչինչ նշված չէ: Նրա կինը` Աննա Ավդալյանը, պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 1 մլն ռուբլի: Եւ սա այն դեպքում, երբ ՔԿԾ պետի կինը եկամուտի աղբյուր չունի: Համենայնդեպս, պաշտոնական հայտարարագրում նշված չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արտյոմ Մխոյանը ինչ նշանակվել է այս պաշտոնին, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները պարբերաբար բողոքի գործողություններ են կազմակերպում, անգամ երկու օրում երկու ինքնասպանություն եղավ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: