Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային չի մատակարարում Taurus հրթիռներ, քանի որ դրանք կարող են հասնել Մոսկվա

Լուրեր

07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը հիմնավորել է Մոսկվայի թիրախներին հնարավոր հարվածով, գրում են գերմանական լրատվամիջոցները։

Դրեզդենում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ նա ասել է, որ թևավոր հրթիռը, որի հեռահարությունը 500 կիլոմետր է, զենք է, «որը, եթե սխալ օգտագործվի, կարող է հասնել որոշակի թիրախի՝ ինչ-որ տեղ Մոսկվայում»։

Անդրադառնալով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որոնք, ի տարբերություն ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ արդեն իսկ Ուկրաինային թևավոր հրթիռներ են մատակարարել, Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի դեպքում դա կնշանակի նաև գերմանացի զինվորականների մասնակցություն հրթիռների արձակմանը։

«Ես կարծում եմ, որ դա անհնար է»,- ընդգծել է պաշտոնյան:

Կանցլերը հավելել է, որ իրեն զայրացնում է քննադատությունը, քանի որ անտեսվել է այն փաստը, որ Գերմանիան Ուկրաինային ավելի շատ զենք է մատակարարում, քան բոլոր մյուս երկրները։ Գերմանիան այս տարվա բյուջեով 7 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինա զենքի մատակարարման համար: