Իրանը՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուրբաթ՝ մարտի 1-ին, Իրանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Հարցումները ցույց են տալիս, որ իրանցիները հիասթափված են քաղաքական ուժերից, որոնք չեն կարողանում բավարարել ավելի մեծ ազատությունների և տնտեսական առաջընթացի պահանջները, գրում է Euronews-ը։

Պաշտոնական տվյալներով՝ գնաճը երկրում մոտենում է 50%-ի, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ թանկացել են, գները շարունակում են աճել։

«Ընտրություններն անտեսելը ամբողջ համակարգի՝ ցանկացած խնդիր լուծելու կարողության հանդեպ հավատի պակասի արդյունք է: Քանի դեռ վերևում որոշում չի կայացվել և խնդիրներ լուծելու վճռականություն դրսևորվել, կարծում եմ՝ շատերը չեն գնա ընտրության»,- նշել է քաղաքագետ Ահմադ Զեյդաբադին։

Իրանում ներքին պառակտումներն է՛լ ավելի են խթանվել 2022 թվականին հիջաբի օրենքների դեմ բողոքի ցույցերի դաժան ճնշմամբ, որոնց արդյունքում եղան մահեր, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան և ձերբակալվեցին:

Առաջիկա ընտրություններում ավելի քան 15,000 թեկնածուներ, այդ թվում՝ շատ քիչ կանայք, պայքարելու են խորհրդարանում 290 տեղի համար: