«Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղսագրվող հանցագործության կապակցությամբ անձեռնմխելի չէ»,-ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Փաստաբանն այն իրավաբաններից է, որոնք զարմացած են Վերաքննիչ դատարանի որոշումից. Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար, իսկ դա անձեռնմխելիության տիրույթից դուրս մեղադրանք է։

«Ռոբերտ Քոչարյանը, մենք գիտենք ՀՔԾ տարածած հաղորդագրությունից, մեղադրվում է այնպիսի հանցագործությունների համար, որոնք հանգեցրել են Սահմանադրության նշած հոդվածների գործողության փաստացի կասեցմանը եւ դադարեցմանը եւ հանգեցրել են ժողովրդի իշխանության յուրացմանը»,-պարզաբանում է Տիգրան Եգորյանը։

Փաստաբանը նկատում է, որ իր գործողություններով Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրության առաջին 6 հոդվածները։

Տիգրան Եգորյանը չի կասկածում, որ սահմանադրական կարգի տապալումը եղել է ծրագրված՝ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է կանչել ուժային կառույցների ղեկավարներին եւ տվել ինչ-ինչ հանձնարարականներ։

«Դրան հաջորդեց, անմիջապես նույն օրն ընդունվեց այդ հույժ գաղտնի 0038 հրամանը, որով սահմանվեց, որ այն միտված է հանրապետության նախագահի առաջադրած խնդիրների լուծմանը։ Սա մեկ։ Երկրորդ՝ այդ հրամանից մենք տեղեկանում ենք, որ տեղի են ունեցել ընտրություններ, առկա էին դրանց արդյունքները, որոնք մարդկանց մի խումբ չէր ընդունում եւ այդ կապակցությամբ անհրաժեշտություն էր առաջացել ներգրավել զինված ուժերը»,-ասում է նա։

Բոլորին էլ պարզ էր, որ Քոչարյանը զինված ուժերը Երեւան է բերում քաղաքական հարցեր լուծելու համար։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, հայտնի չէին ընտրությունների վերջնական արդյունքները։

Ավելին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը բողոքարկել էր 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունները, նշանակում է, որ ընտրություններն ավարտված չէին, քանի որ հայտնի չէին բողոքարկման տվյալները։ Սակայն տեղի է ունենում մարտի 1 եւ Քոչարյանը հայտարարում է արտակարգ դրություն, իսկ Սահմանադրական դատարանը դեռ չէր քննարկել ընդդիմության բողոքը․ «Եվ էս պայմաններում հանրապետության նախագահը որոշել էր, որ կոնկրետ իքս արդյունքներ կան, որոնք պետք է ընդունվեն այդ ընտրություններին մասնակցած թեկնածուներից մեկի կողմից, եւ որոնք չընդունելու կապակցությամբ պետք է ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ ներգրավելով այդ խնդիրների լուծմանը զինված ուժեր։ Էս ամբողջ պրոցեսը ոչ այլ ինչ է, քան ժողովրդի իշխանության դեմ, սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություն»։

Այսօր Տիգրան Եգորյանը ոչ մի գնով Քոչարյանին չի համարի քաղաքական հետապնդման զոհ, որովհետեւ այդ մարդու գործողությունները Սահմանադրությունից չեն բխել, նա քրեական հետապնդման է ենթարկվում հենց Սահմանադրությամբ նախատեսված հանցագործության շրջանակներում. «Սահմանադրությունն ուղիղ է արգելում արտակարգ դրության պայմաններում կամ ռազմական դրության պայմաններում ընտրությունների իրականացում։ Իսկ քվեարկության հաջորդող ժամանակահատվածը բողոքարկման համար սահմանված ժամանակահատվածը եւս ընտրությունների գործընթաց է»,-ասում է փաստաբանը։

Նա սակայն նկատում է, որ դատարանի որոշումով հստակ երեւաց կառավարության խոստումը, ըստ որի դատարանների նկատմամբ ճնշումներ չեն լինելու ոչ մի դեպքում։ «Եվ այն փաստը, որ գործադիր իշխանության մեջ գտնվող մարմինների կողմից հետապնդման կապակցությամբ եւ սահմանափակումների կապակցությամբ դատարանը կայացրել է որոշում, որով չի ընդունվել ՀՔԾ իրավական դիրքորոշումը, ցույց է տալիս, որ դատարանը փաստացի անկախ է գործել այդ մարմիններից»,-նշում է Տիգրան Եգորյանը։

Սակայն Վերաքննիչի որոշումը չի նշանակում, թե մնացած դատական ատյաններն անելիք չունեն կոնկրետ այդ որոշման հետ կապված։

Թեպետ Տիգրան Եգորյանը չի բացառում, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը չի հասկացել, թե ինչ է անում։ «Դատարանը, եթե հասկացել է եւ պատկերացնում է սահմանադրական կարգին ուղղված ոտնձգություններից անձեռնմխելիության բացակայությունը, հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող այդ տեսակի հանցագործության համար լինել անձեռնմխելի, ապա հաջորդ ենթադրությունն այն է, որ չի եղել անաչառ ու ոչ կանխակալ»,-եզրակացնում է Տիգրան Եգորյանը։

Ի դեպ, փաստաբանը չգիտի՝ դատավորի որոշումից ենթադրվու՞մ է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է առանց որեւէ խնդրի լքել Հայաստանը։

Տիգրան Եգորյանը գոնե խորհուրդ չի տա․ «Ես համաձայն եմ, որ Ռոբերտ Քոչարյանը այս օրերի ընթացքում ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են դիտարկվել կալանքի հիմքում դրված ռիսկերից որեւէ մեկի դրսեւորումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան