Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու պլաններ չունի

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի։ Այս մասին նա ասել է Բաքվում Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը հետ հանդիպմանը։  Նա նշել է, թե ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ  Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները հիասթափեցրել են ադրբեջանական կողմին»։

«Նախ՝ նրա այս հայտարարությունները որեւէ իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ՝ ադրբեջանական կողմը այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի հասցեին։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա ծանր հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք»,- ասել է Ալիևը՝  դժգոհելով նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումից։

«Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է, որը հիմնված է մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու, իբր, նախապատրաստության հետ։ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանին վերջին լուրջ լարվածությունից հետո մինչև այս տարվա փետրվար իրավիճակը սահմանին հանգիստ էր։ Սակայն այն բանից հետո, երբ փետրվարին հայ դիպուկահարը ծանր վիրավորեց ադրբեջանցի զինվորին, մենք ստիպված էինք ժամանակին և ճշգրիտ արձագանքել դրան։ Մեր պատասխանը մի քանի րոպե տևեց, և բավական էր, որ Հայաստանը հասկանար, որ ադրբեջանցիներին սպանելու փորձն անպատիժ չի մնա և, ինչպես ասացի, անցյալ տարվա սեպտեմբերից, բացի այս դեպքից, սահմանին անդորր է տիրում։ Ուստի՝ պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազներից»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե  Բաքուն «հավատարիմ է խաղաղության գործընթացին»։