Բացահայտվել է Ֆիզիկայի ինստիտուտի կոնստրուկտորի՝ 1990թ. տեղի ունեցած սպանությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակի վերին աջ մասում առկա է հրազենից արձակված գնդակի մուտքի անցք, իսկ մեջքի մասում՝ ելքի անցք:

Տուժողի մարմնից հանված գնդակն ունեցել է 8,2 մմ տրամաչափ և կրակվել է «40-8,2» մակնիշի որսորդական հրացանից:

Սպանության դեպքի առթիվ 1990թ. նոյեմբերի 1-ին Արտաշատի միջշրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով 1991թ. փետրվարի 2-ին քրեական գործով վարույթը կասեցվել է:

2018 թվականի օգոստոսի 1-ին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, և ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Այսպես՝ նախնական քննությամբ` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու ընկեր դեպքի օրը գնացել են Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի վերևի հատվածում գտնվող սարեր՝ որսի։ Թփուտների միջից ձայներ լսելուց հետո նրանցից մեկը, կարծելով, թե արջ է, երկու հատ կրակոց է արձակել այդ ուղղությամբ, որից հետո լսվել է ձայն, և հասկացել է, որ մարդու ուղղությամբ է կրակել: Դրանից հետո անմիջապես ընկերոջ հետ մոտեցել են այդ հատված ու նկատել, որ կրակոցի հետևանքով գնդակը դիպել է մի մարդու, որին չեն ճանաչել: Այնուհետև վախից հեռացել են նշված հատվածից՝ դին թողնելով տեղում:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։

Նախաքննությունը շարունակվում է։