Ալեքսեյ Նավալնիին կհուղարկավորեն մարտի 1-ին

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 1-ին։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ալեքսեյի հոգոհանգստի արարողությունը տեղի կունենա Մարինոյում գտնվող Սուրբ Տիրամոր սրբապատկերի եկեղեցում՝ ժամը 14։00-ին»,- հայտնել է Յարմիշը։

Նավալնիի կհուղարկավորեն Բորիսովսկի գերեզմանոցում։

Ավելի վաղ բանտում մահացած քաղաքական գործչի կողմնակիցներն ահազանգում էին, որ չեն կարողանում Մոսկվայում դահլիճ գտնել նրա հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար՝ սգո գործակալությունների կողմից իրենց նման ծառայություն մատուցելուց հրաժարվելու պատճառով։

Քննիչները Նավալնիի մարմինը մորը՝ Լյուդմիլա Նավալնայային են փոխանցել անցյալ շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ քաղաքական գործչին կարող են հուղարկավորել Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մեկ շաբաթ չէին փոխանցում ընտանիքին։ Այդ կապակցությամբ Նավալնիի մոր փաստաբանները դիմում են ներկայացրել Քննչական կոմիտե՝ մահացածի մարմինը պղծելու հոդվածով քրեական գործ հարուցելու խնդրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդված)։