Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է գիշերն արձակված բոլոր «Շահեդ»-ները ոչնչացնելու մասին

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտնել են, որ անցած գիշեր Օդեսայի և Նիկոլաևի շրջանների ուղղությամբ արձակվել է ռուսական 10 անօդաչու թռչող սարք, բոլորը խոցվել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գիշերը ռուսները «Շահեդ-131/136» տեսակի կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել են հարավային շրջանների վրա։ Հակառակորդը 10 հարվածային անօդաչու թռչող սարք է ուղարկել Սև ծովից Նիկոլաևի և Օդեսայի շրջաններ։ ՀՕՊ ստորաբաժանումները 1,5 ժամ ինտենսիվորեն հետ են մղել այս հարձակումը։ «Շահեդների» ճնշող մեծամասնությունը խոցվել է ծովի վրա՝ 1-ը՝ Նիկոլաևի շրջանում, 9-ը՝ Օդեսայի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անօդաչուներից մեկի բեկորները վնասել են Օդեսայի արդյունաբերական գոտում գտնվող կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի տրանսֆորմատորը, ինչի հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան, հայտնում են զինվորականները։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ անցած գիշեր Բելգորոդի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։

«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչությունից։