Նավալնիի թիմը չի կարողանում Մոսկվայում սրահ գտնել ընդդիմադիր գործչի հրաժեշտի արարողության համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմը չի կարողանում Մոսկվայում դահլիճ գտնել քաղաքական գործչի հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար՝ սգո գործակալությունների կողմից իրենց նման ծառայություն մատուցելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, գրում է The Current Time-ը։

«Զանգահարել ենք մասնավոր և պետական թաղման գործակալությունների, կոմերցիոն հարթակների և թաղման սրահների մեծ մասին: Ինչ-որ տեղ ասում են՝ տարածքը զբաղված է, ինչ-որ տեղ մերժում են, երբ նշվում է Նավալնիի անունը: Մի տեղից էլ մեզ ուղղակիորեն ասացին, որ թաղման գործակալություններին արգելված է աշխատել մեզ հետ։ Մեկ օր շարունակ որոնումներից հետո հրաժեշտի համար սրահ չկա»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Յարմիշը հավելել է, որ թիմը դեռևս հրաժեշտի արարողության համար սրահ է փնտրում։

Նախօրեին Ալեքսեյ Նավալնիի համախոհները հայտնել էին, որ քաղաքական գործչի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին։