Մոսկվայում ոստիկանությունը սկսել է ձերբակալել Նավալնիի հիշատակի ակցիաների մասնակիցներին

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները սկսել են այցելել փետրվարի 16-ին բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակի ակցիաների մասնակիցներին, գրում է Current Time-ը։

Մոսկվացի Արտյոմ Գուսելնիկովը OVD-Info-ին հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել տանից դուրս գալու ժամանակ և տարել ոստիկանության բաժին՝ փետրվարի 17-ին Նավալնիի հիշատակին ծաղիկներ դնելու պատճառով։ Նրան նաև բերման էին ենթարկել բուն բողոքի ակցիայի ժամանակ, բայց հետո ազատ էին արձակել։

Միխայիլ Գրադովը նույնպես բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք։ Փետրվարի 17-ին նրան բերման են ենթարկել «Վշտի պատի» մոտ ծաղիկներ դնելու համար, սակայն նախազգուշացմամբ բաց էին թողել, իսկ փետրվարի 23-ին կրկին նախազգուշացում են տվել։ Գրադովը ենթադրում է, որ իր դեմ վարչական արձանագրություն կկազմվի։

Փետրվարի 26-ին Մոսկվայում ձերբակալվել է ազատամարտիկ Վլադիսլավ Մազուրը։ Ոստիկանության աշխատակիցները եկել են նրա տուն և ցույց տվել քաղբանտարկյալների հուշահամալիրի մոտ տեղադրված տեսախցիկների կադրերը։ Նրանից պահանջել են գնալ ոստիկանություն՝ չնայած նրան, որ փետրվարի 17-ին նա արդեն նախազգուշացում է ստացել։

Ոստիկանության բաժնում նրա նկատմամբ հավաքներին մասնակցելու կանոնները խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել (Վարչական օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 5-րդ մաս):

«Первый отдел»-ի իրավաբան Եվգենի Սմիրնովը Նավալնիի հիշատակին նվիրված ցույցի մասնակիցներին խորհուրդ է տալիս զգուշորեն տեղաշարժվել քաղաքում մինչ քաղաքական գործչի հուղարկավորությունը, ինչպես նաև չապրել գրանցման վայրում և դռները չբացել անծանոթների առաջ։

«Եթե նախկինում հրապարակավ չեք հայտնել ձեր տեսակետները և չեք միացել հանրահավաքներին, բայց ցանկանում եք հրաժեշտ տալ քաղաքական գործչին, ապա մինչև հուղարկավորության օրը զերծ մնացեք ակտիվ բողոքի ակցիաներից»,- նշել է նա։