«Միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»․ Ալիևի սպառնալիքը Հայաստանին
Քաղաքականություն
26.02.2024 | 18:00Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Արցախի Իվանյան համայնք՝ հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն ու կեղծ մեղադրանքներ հնչեցնելով։
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են և այսօր էլ են սխալվում։ Նոր տեր փնտրող և սրա-նրա գրկում ապաստանած Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- հայտարարել է Ալիևը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Բաքուն զբաղվում է խաղաղության բանակցությունների գործընթացի իմիտացիայով։